Հարություն Գալֆայան

GalfHary Art Studio

                           Հարություն Գալֆայան

  Ռեժիսոր, դերասան, նկարիչ, դիզայներ, սցենարիստ:
Հարություն Գալֆայանը ծնվել է 1993 թվականի ապրիլի 22-ին Երևանում:
10 տարեկանից 7 տարի հաճախել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետների տանը կից <<Ճարտարապետություն և արվեստ>> ստուդիա, մասնակցել մի շարք ցուցահանդեսների, արժանացել պատվոգրերի ու գովասանագրերի: Գալֆայանը դեռ մանկապարտեզի ու դպրոցական տարիներից էր հրապուրված թատրոնով, նկարչական ու թատերական արվեստով: Խաղում էր մանկական ներկայացումներում՝ մարմնավորելով գլխավոր դերեր: Միջնակարգ դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսուրա բաժին:

-Խոչընդոտներն են խթան հանդիսանում, որ հետագայում ավելի լավ ստեղծագործես, - ասում է Գալֆայանն ու հավելում, - պետք է ամբողջ հոգով նվիրվես նրան, ինչով զբաղվում ես: Եթե ես արվեստագետ եմ, ուրեմն՝ հոգով, սրտով պետք է արվեստին պատկանեմ:
Արվեստագետ, ով մաշկի բոլոր բջիջներով է զգում իր կոչումը և առանց Արվեստի չի պատկերացնում իր կյանքը: Իսկ ահա Արվեստի մարդուն ցանկանում է տեսնել ավելի ակտիվ, անընդհատ ստեղծագործող, բացահայտող, կատարելագործվող, ավելիին ձգտող. չէ՞ որ արվեստագետի հոգին անընդհատ լցվում է, իսկ հետո՝ մի օր, այդ ամենը ժայթքում է դուրս ու ստացվում է արվեստի գործ՝ լինի դա ներկայացում, թե կտավ. <<Աստված կարող է շնորհք տալ, բայց եթե այն չզարգանա, կարող է կորչել>>:













Комментариев нет:

Отправить комментарий