Հարցազրույցներ


GalfHary Art Studio

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԾՆՎՈՒՄ ԵՆ

Հարություն Գալֆայանին հանդիպեցի իր խմորվող, նորածին, հերթական ներկայացման հատվածային նախադիտմանը…լուսանկարեցի և զրուցեցի..արտիստը շարունակում է ստեղծագործել:
___________________________________
Արվեստ, թատերական կյանք,ինչպե՞ս,ինչո՞ւ
Դե գուցե փոքր տարիքից երևում էր այդ արտիստական ջիղը և իհարկե նկարչական:
Գնում էի նկարչական ստուդիա Ճարտարապետների տուն, ուր հավաքված էին իսկապես շնորհալի մարդիկ հրաշալի ուսուցիչներ աշակերտներ նկարիչներ…դպրոցում նույնպես կիրառում էի նկարչական և թատերական ունակություններս՝ խաղալով ներկայացումներում, ձևավորելով պատի թերթերն ու հանդեսները..օգնում կազմակեպչական հարցերում:
Պետք Է ընդունվեի Գեղարվեստի ակադեմիա..բայց մի կտրուկ դեպք պատահեց ինչն իմ մեջ ակտիվացրեց թատերական խենթությունը պակասեցնելով նկարչի խենթ ներդաշնակությունս..որն հիմա ես հետ եմ բերել իհարկե..ու ընդունվեցի թատերական..ու լրիվ պատահական /չնայաց պատահական ոչինչ չկա/ ընդունվեցի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոն,ուր նույնպես հրաշալի դասախոսներ էին..մեր սերունդը եռում էր արվեստով և փառատոններով:
___________________________________
Ճակատագրի քմահաճույք թե՞ նախորոք կանխորոշված ուղի
Այդպես էլ գուցե պիտի լիներ քանզի ինձ համար ռեժիսորը միայն բեմադրող չէ սինթեզ է կերպարվեստի,թատերարվեստի: Այդ գեղագետն անկախ ամենից ու բոլորից միևնույն է ապրում է: Մեր դասախոսները միշտ նշում էին, որ այստեղ մեր նմանակներին չենք մեծացնում, մենք շնորհ չենք կարող տալ, բայց միայն կարող ենք հուշել ճիշտ ճանապարհներ, ուղություններ, չխանգարել անհատ, ստեղծագործող լինելու…
____________________________
Բուռն ուսանողական տարիներ
Ինձ համար ուսանողական տարիները շոկային ու անակնալ էր,քանի որ իմ կյանքը բացի մյուս թատրոնների բոհեմյան կուլիսյան կյանքից մեծավ մասամբ անցնում էր տիկնիկային թատրոնի արվեստանոցներում,արհեստանոցներում, կուլիսներում, որտեղ գնում էին փորձեր, որտեղ ծնվում էին տիկնիկներ 0-ից… եփվում էին ներկայացումներ ,եռում էր թատերական կյանքը, փառատոններ գունեղ:
_________________________________
Ինչո՞ւ շոկ
Քանզի երբ ես փոքր ժամանակ տատիկիս հետ գնում էի թատրոն և գալիս էի տուն այնքան ոգևորված էի լինում որ կապում էի կտոր պարանից կամ թելով աթոռակներից ու տիկնիկներով հետևից խաղում տարբեր հերոսներ…
..շոկ էր որ ես կուլիսից տեսնում էի այդ խաղը.. կարծես մանկության հեքիաթս կոտրվում էր բացահայտելով այդ ամենը..դրա համար էլ ես ցանակացա միշտ մնալ այդ թատրոնի հանդիսատես, որ պահեմ հոգուս հեքիաթը ..տինիկավարություն իհարկե անցնում էինք առանձին.. մնջախաղ նույնպես:
__________________________________
Մի պահ կոտրվա՞ծ
Դե իհարկե ես վերջին կուրսերում բեմադրեցի մեր ժամանակակից գրողների գործերը, որոնք երիտասարադական ավյունով, սիրով փառատոնային ուղի անցան..այո ընկճված գուցե քանզի գաղտնիք չէ, որ թատրոններում չկար հաստիքներ.. ավարտում էին հսկայական ռեժիսոր դերասաններ ու բոլորն էին ընկճվում..բոլորը տարված իմ ակտիվ կյանքով արդեն քննարկում էին դու այս թատրոնի արտիստ ես.. չէ դու այս մեկի ոճին ես.. չէ դու այն մեկում կսիրվես…և այլն.. Հիմա կարծում եմ, որ ամեն բան շատ ճիշտ եղավ..ու բոլոր այն արտիստներն ովքեր չկան պետական թատրոնում ողջունում եմ ասելով, որ գուցե ոչինչ չեն գտել կամ կորցրել..իրենք կան.. այնտեղ են ուր պետք է լինեին..ամեն մարդ այս տիեզերքում հիմա այս պահին ճիշտ տեղում է..անգամ այս պահին իմ մասին այս նյութը կարդացողը..ուրեմն իրեն պետք էր կարդալ: Ուզում եմ ասել դուք սիրելի անհատ արվեսագետներ շատ լավ է որ կաք անկախ եք..ու երջանիկ ինդիվիդ..դա էդպես էլ պիտի լիներ ..ազատ ստեղծարարն ունի իր գաղափարները:
__________________________________
Դադարից հետո հասկացա՞ք:
Դադար…դադարները լցվելու համար են..դադար, բայց 2016թվ.-ին բեմադրեցի <<Ծաղրածուն>> մոնո…տրակտատ հրաժարականի մասին համեմված ֆարսով: 2017թվ.-ին արեցի անահատական մարաՆԿԱՐ ցուցահանդեսս,Աբու Լալա պոեմը, 2019-ին արեցի հայ պեոետների գործերից հավաքած պոեզիայիս երեկոն այս անգամ կենդանի դաշնակահարուհիների հետ ապա Թումանյանի գործերից հավաքած հեքիաթները՝ մոնոն:
___________________________________
…զանգահեցին Ձեզ ասացին որ Ձեր սիրելի տատիկը՝ թատերական անհատականությունը տոգորված բոհեմայով այլևս չկա...
Լռություն ,պապանձ, քար..դրանք սառը ամսիներ էին.. կտրված ամենից չեմ կարող խոսել /հուզվում է/ կար կոտրվածություն…կարևոր թատերական գույն գնացել էր.. ու կարևոր սիրո գույն չկա.կարողացավ անհետանալ ու երբեք այդ բացը այդ թատերական գույնը չի գա, ինչպես ասացիք նա թատերական կին էր ու Է.. նա կա տիեզերքում...
___________________________________
Նոր պլաններ,արարում:Ի՞նչ էր տեսածս..նորի մասնի՞կ...նվիրում տատիկի՞ն..թե՞
…դե կյանքը ցույց կտա իհարկե նոր նեկայացումների պլաններ կան…բացի սրանից, որը երևի կնվիրեմ տատիկին..բացի որ զբղվում եմ դեկորատիվ կիրառական ու գրաֆիկ դիզայնով ցուցահանդես ունեի կիսատ մնացած /դեպքերի բերումով/ դեռ չգիտեմ կյանքը ցույց կտա.. կային փառատոներ որոնց մեկնեցի տարբեր եկրներ եվրոպա, ԱՊՀ, ԱՄՆ /Նյու Յորք արթ-բինալե/ դեռ չգիտեմ ինչ կլինի ինչպես Աստված կկամենա..կյանքը կդասավորի:
Սոնե Միլե
art.info.am


new հարցազրույց tv ալիք


aravot.amԿարծես երեխայի ծնունդ լինի, հուզմունքը գնալով ավելանում է 

erit.am
Կայացավ Հարություն Գալֆայանի «ՄանրաՆԿԱՐ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը



Mamul.am
 Ինչպե"ս ղեկավարը հրաժարական տվեց- Հարություն Գալֆայանի«Ծաղրածուն»
http://my.mamul.am/am/post/59511


ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ    http://hraparak.am/?p=112958&l=am   
Իսկ ձեր արքաները հրաժարական տալի՞ս են Նյութի աղբյուրը ` hraparak.am

<<Առավոտ>> օրաթերթ
«Սակավներին է հաջողվում արքա

ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել»
 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/05/27/696555/ 

© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Հարցազրույց YerevanLife.am -ում


Հարցազրույց aysor.am -ում

Միթե՞ աթոռը, պաշտոնը կարող է այսպես փոխել մարդուն. Հարություն Գալֆայան




Հոդված TV Ալիք շաբաթաթերթում


հարցազրույց հոդված-Armenpress լրատվականում





Հոդված mamul.am-ում
«երկկենցաղ-մարդը»ռեժիսոր Հարություն Գալֆայանի մեկնաբանությամբ


հարցազրույց Araratnews-ում

Թատրոնը կենանի արվեստ է


Հոդված mamul.am-ում






Հարցազրույց life.panorama.am-ում

Դերասան, նկարիչ, դիզայներ, սցենարիստ. 21-ամյա երիտասարդը անթերի տիրապետում է արվեստի մի քանի ճյուղերի


Հարցազրույց Tatron.info-ում

Հարություն Գալֆայան: Ռեժիսորը հենց ինքն է հեքիաթ արարում


Հարցազրույց Իրավունք Թերթ-ում
«ԵԹԵ ԴՈՒՌԸ ԲԱԽԵՍ, ԿԲԱՑՎԻ, ԻՆՉՊԵՍ ԻՄ ԴԵՊՔՈՒՄ...»


Հոդված mamul.am-ում

<<Երկկենցաղ Մարդը>> հայ բեմում


































Հարցազրույց normitq.am -ում
Հ.Գալֆայան. «Սիրում եմ ամեն ինչ փորձել»

 Հ.Գալֆայան. «Սիրում եմ ամեն ինչ փորձել»




Երիտասարդ դերասան Հ. Գալֆայանը հանրությանը հայտնի դարձավ իր << Քո մասին է>> ներկայացմամբ:Երիտասարդ դերասանը ունի նաև մեկ այլ նախասիրություն,որն է ՝ նկարչությունը,դիզայնը:Վերջերս Հ.Գալֆայանը ներկայացավ նաև անհատական ցուցահանդեսով,որը նրան ավելի մեծ ճանաչում բերեց:Հանրությունը հնարավորություն ունեցավ տեսնել նրա ձեռքի աշխատանքները,որոնք շատ յուրօրինակ էին և ինքնատիպ:



1.Ինչո՞ւ որոշեցիք բեմադրել հենց <<Քո մասին է>> ներկայացումը:



Նախ ասեմ,որ <<Քո մասին է>> ներկայացումը հավաքել եմ Անուշ Ասլիբեկյանի <<Բարի գալուստ իմ հեքիաթ>> պատմվածքների ժողովածուից: Պատմվածքները լինելով շատ աբսրակտ ու պոետիկ` գրավեցին ինձ և ես որոշեցի այն պիես դարձնել և բեմադրել: Սա ապրելու ու ստեղծագործելու մասին է: Իզուր չէ, որ վերջաբանում ասվում է. <<Պետք է հասցնել ապրել, ամեն գնով հասցնել ապրել: Միայն թե չուշանաս, միայն թե` ոչ այդ մեկը...>>:



2.Դժվա՞ր չէ և՛ խաղալ, և՛ բեմադրել:



Եվ՛ խաղալը, և՛ բեմադրելը իհարկե իր դժվարություններն ունի: Ռեժիսորը երրորդ աչք է, ով պետք է միայն կողքից նայի, բայց դա դոգմա չէ: Լավ ռեժիսորը նաև լավ դերասան պետք է լինի: Դեռ վաղուց ցանկություն եմ ունեցել հանդես գալ մոնոներկայացմամբ: Ցանկությունս կատարեցի ու թող գնահատական տա հանդիսատեսս:



3.Վերջերս տեղի ունեցավ ձեր անհատական ցուցահանդեսը. մի փոքր կպատմե՞ք այդ մասին:



Պետք է ասեմ, որ որ յոթ տարի հաճախել եմ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետների տանը կից <<Ճարտարապետություն և Արվեստ ստուդիա>>, այնտեղ մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների, արժանացել պատվոգրերի,սակայն սա առաջին անհատական ցուցահանդեսս էր,որին ներկայացրել էի մանրանկար բացիկներ, ափսեներ, փայտե ու կավե իրեր, գեղարվեստականորեն նախշազարդած ապակիներ, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ՝ կոլաժներ և մոմանկարչություն: Սիրում եմ ամեն ինչ փորձել, լինել բազմաժանր: Արվեստագետների ու արվեստասերների արձագանքից դատելով` ցուցահանդեսը կայացավ: Այնքան հուզիչ ու գեղեցիկ խոսքեր էին գրել ցանկությունների մատյանում,որ ինձ շատ երջանիկ եմ զգում: Շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի համար.



4.Ո՞րն Հ.Գալֆայանի ինքնարտահայտման ամենալավ միջոցը:



Արվեստի սահմաններում գտնվող բոլոր երևույթներն էլ ինքնարտահայտման միջոց են ինձ համար: Փնտրում էի այնպիսի բան, որ իր մեջ ներառի իմ բոլոր հետաքրքրությունները՝ կերպարվեստը, դերասանությունը, հագուստի դիզայնը: Հիմա շատ երջանիկ եմ, որ կյանքն ինձ ուղղորդեց դեպի ռեժիսոր դառնալու ճանապարհը, որովհետև ռեժիսուրան սինթեզ է մի քանի բաների:Չնայաց նրան,որ թատրոնը կոլեկտիվ արվեստ է , ես կարող եմ գրել սցենարը կամ բեմականացնել ,(պատմվածքը պիես դարձնել), բեմադրել, անել նկարչական ձևավորումը ,հագուստների ձևավորումը, խաղալ և վայելել ծափեր, որոնք ուժ են տալիս:



5.Ի՞նչ անելիքներ ունեք ապագայում:




Անելիքներս իրոք շատ են:Դեռ մի գործը չվերջացրած` արդեն նոր մտահղացում է ծագում գլխումս: Հիմա նոր ներկայացումների նախապատրաստական աշխատանքներով եմ զբաղված..Դրա մասին կիմանաք շուտով, երբ համոզվեմ, որ բեմադրությունը կյանքի կոչվելու փուլում է. այսինքն երբ լուծվեն ներկայացման կայացման հետ կապված մի շարք հարցեր, քանի որ ինչ մտածել եմ այն և՛ ծախսատար է և՛ ժամանակատար: Իսկ ինչպես գիտենք Հայաստանում գրեթե չկան թատերական արվեստին նվիրված պրոդյուսերներ,որպեսզի զբաղվեն այդ հարցերով,սկսած հովանավոր գտնելուց վերջացրած ամենափոքր հարցերով:                                  Մարիամ Հովունի   normitq.am


Հոդված menq.org կայքում
Ռեժիսորը՝ որպես նկարիչ. Հարություն Գալֆայան


Հոդված menq.org կայքում
«Քո մասին »՝ ըստ Հարություն Գալֆայանի


Հոդված normitq.am-ում
Ռեժիսորը, նկարիչը և դերասանը մեկ տեղում

Նոյեմբերի  2-ին   Թատերական ինստիտուտի ճեմասրահում տեղի ունեցավ երիտասարդ դերասան, ռեժիսոր Հարություն Գալֆայանի  թվով առաջին ցուցահանդեսը: Այստեղ նա ներկայացրել էր  ձեռքի  աշխատանքներ, նկարներ, գունազարդած իրեր, մանրանկարներ  և այսպես շարունակ:

Տաղանդաշատ  այս երիտասարդը ներկայացավ իր հյուրերին այնքան մասնագիտորեն, որ դժվար էր հավատալ` սա նրա առաջին ցուցահանդեսն էր:



- Չնայած սա իմ թվով առաջին անհատական ցուցահանդեսն է, սակայն ճարտարապետների տանը սովորելու տարիներին ունեցել եմ բազմաթիվ   խմբակային ցուցահանդեսներ, ստացել  մրցանակներ: Իսկ ահա այս մեկն ինձ համար ամենասպասելին էր, որն ինձ ևս մեկ անգամ հնարավորություն կտա իմ ասելիքը հասցնել իմ հանդիսատեսին,- մեզ հետ ուենցած  զրույցում ասաց  Հ. Գալֆայանը:



Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ պլաններ ունի ապագայում  երիտասարդ դերասանը, պատասխանեց.

- Քանի որ նաև ռեժիսոր-դերասան եմ, նոյեմբերի 4-ին ներկայացումով մասնակցելու  եմ Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 8-րդ հանրապետական փառատոնին: Հիմա նոր բեմադրությունների նախապատրաստական աշխատանքներով եմ զբաղված. ամեն ինչ դեռ խմորման փուլում է գտնվում: Համենայն դեպս, լցված եմ բեմադրությունը կյանքի կոչելու մեծ ցանկությամբ: Իսկ եթե կա մեծ ցանկություն, եթե գործդ սիրով ես անում, դա մի երանելի վիճակ է, ստեղծագործական հաճելի մի վիճակ:



Ի դեպ, պետք է նշել, որ Հարություն Գալֆայանին մեծ ճանաչում   բերեց հատկապես  «Քո մասին է»  ներկայացումը, որը  տարբերվեց իր երաժշտականությամբ և հետաքրքիր ոճով:



Հ. Գ. Հիշեցնենք, որ  ցուցահանդեսը  բաց կլինի մինչև  նոյեմբերի 4-ը:     Մարիամ Հովունի   normitq.am

Հոդված Aravot.am-ում
Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա:

«Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/12/384927/

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
«Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/12/384927/

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
«Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/12/384927/

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից




Հոդված MY News.am-ում

Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա:






Հոդված bravo.am կայքում  
Քո մասին է






Հոդված  Slaq.am - ում

Պետք է հասցնել ապրել,
ամեն գնով հասցնել ապրել

Հարցազրույց TESADASHT.am-ում

 «ԴՈՒ՛ ԵՍ ԵՐԿՐԻ ՀԻՄՔԸ». Ներկայացումս հենց «Քո մասին է»… Հարություն Գալֆայան

«ԴՈՒ՛ ԵՍ ԵՐԿՐԻ ՀԻՄՔԸ». Ներկայացումս հենց «Քո մասին է»… Հարություն Գալֆայան



12:49 13-06-2013


TESADASHT.am-ը սկսում է նոր շարք, որը միտված է տարբեր ոլորտների սկսնակներին բացահայտելուն և խթանելու նրանց՝ հանրությանը ներկայանալուն: Շարքը կոչվում է «ԴՈՒ՛ ԵՍ ԵՐԿՐԻ ՀԻՄՔԸ»: Մեր առաջին հերոսն է սկսնակ ռեժիսոր Հարություն Գալֆայանը, ով դեռևս սովորում է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի երրորդ կուրսում, բաց արդեն իսկ հասցրել է բեմադրել մի շարք ներկայացումներ, որոնցից մեկին էլ կանդրադառնանք մեր այսօրվա հարցազրույցում:


- Սկսնակ արվեստագետի ճանապարհին ի՞նչ խոչընդոտներ են հանդիպում:


- Խոչընդոտներ շատ են լինում սկսնակների ճանապարհին, որովհետև երբ փորձում ես անհատականությունդ ցույց տալ ավելի փորձառուների մոտ, դրանք անպակաս են: Երբ մի նոր ասելիք ես ունենում,  խոչընդոտներ  առաջանում են թե ներանձնային հարաբերություններում, թե այնտեղ, որտեղ պետք է ներկայացնես ասելիքդ: Դրանք միշտ խթանում են մասնագետի կայացմանը, երբեք չեն ոչնչացնում:


- Կա՞ն մարդիկ, ովքեր փորձում են քեզ հետ միասին հաղթահարել այդ խոչընդոտները:


- Իհարկե, այդ մարդկանց թվում են նաև ուսուցիչներս՝ թեպետ մեկ-մեկ իրենք էլ են խոչընդոտներ ստեղծում, որ հաղթահարեմ  և ավելիին ձգտեմ:


-  «Քո մասին է» ներկայացումը հե՞շտ բեմադրվեց:


- Հեշտ բեմադրվող ներկայացում չկա, որովհետև պետք է բախվեն ինչ-որ բաներ, որ ծնվի ներկայացումը:


- «Քո մասին է»-ի  վերջին ներկայացման օրը մի խումբ արվեստագետներ քննարկեցին այն, ինչպիսի՞ արձագանքներ եղան:


- Արձագանքները լավն էին, այնքան լարված էի, որ միան հիշում եմ այս արտահայտությունը՝ Հարութի աճը նկատվում է:


- Քննադատություններ եղա՞ն:


- Կարծում եմ՝ դրանք անխուսափելի են, իհարկե, եղան: Գիտե՞ք ինչպիսին էին՝ ճաշակի հարց էր, ասենք՝ մեկին ինչ-որ բանի գույնը դուր չէր եկել, բայց, իհարկե,  ես այդ ամենը հաշվի առնելով՝ միևնույնն է արել եմ այնպես, ինչպես «տեսել եմ»:


- Ապագա ռեժիսոր ես, ինչու՞ ներկայացման համար դերասան չընտրեցիր, այլ  ինքդ խաղացիր:


- Փոքր էտյուդներում, ներկայացումներում միշտ ես եմ խաղում, քանի որ ոչ թե չեմ վստահում դերասաններին, այլ,  պարզապես, ես ավելի լավ եմ զգում, թե ինչ եմ ուզում:


- Կպատմե՞ս քո ներկայացման մասին:


- Ներկայացումը հենց «Քո մասին է»:  Անուշ Ասլիբեկյանի մի քանի պատմվածքների համադրությունն  է: Ժողովածուն, որտեղից օգտվել եմ կոչվում է «Բարի գալուստ իմ հեքիաթ»: Ներկայացման սկզբնական վերնագիրը «Բարի գալուստ իմ հեքիաթ» էր, սակայն, քանի որ այն շատ երկար էր, որոշվեց, որ կլինի «Քո մասին»:  Այստեղ յուրաքանչյուր կին գտնում է իրեն, քանի որ ամեն մեկն էլ ունի սեր, խանդ և այլ-այլ զգացուղություններ: Ներկայացումը հենց զգացողությունների վրա է կառուցված, այն ավարտվում է այն խորհրդով, որ պետք է չուշանալ, ամեն բանի պետք է հասնել ճիշտ ժամանակին:


- Գիտեմ, որ խաղընկերուհիդ կրթությամբ դերասան չէ, հե՞շտ ստացվեց համագործակցությունը:


- Դերասանուհի չէ, բայց նրա ներսում այնքան կա այդ ամենը, որ նրան վստահեցի ու իբրև  «տաք երկաթ» ստեղծեցի կերպար՝ բնականաբար համաձայնեցնելով իր հետ ամեն բան, քանի որ, ի վերջո, դերասան չէ և ամեն բանի չէ, որ տիրապետում է:


- Սկսնակներին ձեր ոլորտում հե՞շտ են տրամադրվում դահլիճ, բեմ, լույս և այլն ստեղծագործելու համար:


- Ուսանողական տարիներին դա շատ ավելի հեշտ է, կարծում եմ, քան հետո, քանի որ այս ժամանակահատվածում ինստիտուտն է մեր կողքին, սակայն ինչպես ասում են՝  եթե դուռը բախես կբացվի:  Շատ կարևոր է թե ինչքան մեծ է ցանկությունդ, քանի որ երբ սկսում ես տեղում դոփել կամ մատների արանքով նայել որևէ բանի, դա միանշանակ նկատելի է դառնում:


- Ներկայացումը աբստրակտ էր, արդյոք շարունակելու ես ստեղծագործել այս ժանրում:


- Հարութ ստեղծագործողը չի ուզում մնալ մեկ ժանրում, և քանի որ ժամանակակից արվեստում նորաձև է ժանրերի խառնուրդը, ինքս էլ եմ ուզում էքսպերիմենտներ անել: Որքան էլ հմտանում ես մի ժանրում մեկ է, կարծում եմ, որ արվեստագետը պետք է ամեն բան փորձի, մանավանդ` ապագա արվեստագետը:


- «Քո մասին է» ներկայացումն ու  ռեժիսոր Հարություն Գալֆայանը ձգտում ե՞ն ճանաչվածության:


- Ներկայացումն արդեն ունեցավ ճանաչում՝ անկախ իմ կամքից, քանի որ նույնիսկ սոցցանցերում ինձ լրիվ անծանոթ մարդիկ էին խոսում դրա մասին, ներկայացման աֆիշան էին տարածում, և դու, լինելով սկսնակ արվեստագետ, սկսում ես մտածել, որ ինչ-որ չափով կայացել ես որպես մասնագետ:


Ինչ վերաբերում է ինձ  և մյուս արվեստագետներին, կարծում եմ` չկա մեկը, ում դուր չգա ճանաչվածությունը: Իմ դեպքում դա կարող է լինել հաջողված ներկայացումից հետո, ի վերջո, եթե դա հաջողված է, ցանկացածի մոտ հարց կառաջանա, թե ո՞վ է այդ ամենի հետևում կանգնած:


Հարցազրույցը՝ Յուրա Վահանյանի




Հոդված<<Նարեկացի>> արվեստի միության կայքում     
<<Քո մասին է>>


<<Քո մասին է>>

<<Նարեկացի>>  արվեստի միությունում ցուցադրվեց  <<Քո մասին է>> մոնոներկայացումը:
Պիեսը  գրվել է Անուշ Ասլիբեկյանի <<Բարի գալուստ իմ հեքիաթ>> պատմվածքների ժողովածուի հիման վրա : Սա երիտասարդ ռեժիսոր  Հարություն Գալֆայանի նախադիպլոմային աշխատանքն էր և պրեմիերայից հետո  երրորդ ցուցադրությունը: Հարություն Գալֆայանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի   ռեժիսորական ֆակուլտետի   3-րդ կուրսի ուսանող է: Անուշ Ասլիբեկյանի ստեղծագործությունները նրան գրավում են  նախևառաջ իրենց պոետիկությամբ և հետո` ասելիքով.
- Պիեսի ասելիքը գլոբալ է.  այս աշխարհում ամեն ինչ քո մասին էյուրաքանչյուր մարդու մասին և ոչ միայն հերոսուհու:
Գլխավոր դերակատարուհին`  Անուշ Գալստյանը,  մասնագիտությամբ  մատենագետ է ու նաև հաղորդավար:  Չինական մոմե տիկնիկի դերը  Անուշ Գալստյանի առաջին  դերասանական աշխատանքն  է:
- Սա այն կերպարն է, որ յուրաքանչյուր  հանդիսատես կարող է  ինքն իրեն  գտնել,   տեսնել նրա մեջ, - իր կերպարի մասին ասաց   Անուշ Գալստյանը:
Ներկայացման  ավարտին արձակագիր  Անուշ Ասլիբեկյանը շնորհավորեց  երիտասարդներին.
- Գրականությունը իրականում կոդեր է, այս երկու երիտասարդները չիմանալով իմ կոդերի մասին բնազդաբար բացել էին դրանք: Կուռ,  ներքին տրամաբանություն էին գտել միմյանցից տարբեր  իրար հետ կապ չունեցող պատմվածքների մեջ, որ  ներկայացումը դիտելուց  ինքս նույնիսկ այդ սահմանները չէի  գտնում ու չէի զգում: Սա արդեն վարպետություն է ու ճաշակ:
<<Նարեկացի>>  արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը շնորհակալություն հայտնեց  երիտասարդներին  նրանց նվիրելով ՆԱՄ խորհրդանշական նվերները:  <<Նարեկացի>> արվեստի միություն






Հոդված Tatron.info-ում 

Ներկայացում ներկայացման միջոցով


Իսկական արվեստագետը մաշկի բոլոր բջիջներով է զգում իր կոչումը....


Հենց սկզբից այնպիսի տպավորություն էր, թե զրուցում եմ արվեստի մարդու հետ: Զրույցը տեղի ունեցավ Տիկնիկային թատրոնի գրիմանոցներից մեկում. մեծ հայելի, թատերական տարբեր դիմակներ, իսկ միջանցքից լսվում էր թատրոնի հետկուլիսյան կյանքի արձագանքը: Դե պատկերացրեք՝ ինչպիսի՜ մթնոլորտ էր ապահովված մեր զրույցի համար:









Комментариев нет:

Отправить комментарий