Մտքի թռիչք



Գալֆայանի ցիտատները, մտքերը, վերլուծությունները, ստեղծագործությունները:
ՈՎ ԿԱՐՈՂ Է, ԿԱՐՈՂ Է, ՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ, ԱՆԿԱՐՈՂ Է:
Հարություն  Գալֆայան
........................................................................................ 1. Եղիր անկեղծ, միևնույն է շուրջդ անկեղծ չեն լինի կամ չեն ընկալի անկեղծ լինելդ:
2. Ամեն ինչ "սուտ" է. ցույց տուր` հավատում ես ստերի... թող խաբեն... մեկ է չես խաբվի...
3. Դիր առջևդ խնդիրներ, հասիր նպատակներիդ... ամեն գնով... անկախ մրցակիցներիցդ:
4. Մի ստիր, հանիր դիմակդ... թե չէ կպատռվի հաստատ...
5. Մի նվիրվիր.. բայց նաև նվիրվիր...
6. Սերը սուտ է... հազվադեպ է ճիշտ... չկա բացարձակ ճշմարիտ սեր...
7. Չափիր խոսքդ ու շարժումդ, եղիր քո երրորդ աչքը, ինչպես ռեժիսորն է երրորդ աչք...
8. Կերտիր երջանկությունդ, ամեն ինչ քո ձեռքում է ու քեզնից է կախված...
9. Օգտագործիր պահը, կյանքը մեկ անգամ է տրված:
................................................................................................................................................................................
Գիտե՞ք ինչ, մարդիկ, ես սկսեցի սիրել իմ միայն այն պահը , երբ հասկացա կյանքի իրական ճշմարտությունները, երբ ճանաչեցի մարդ կոչվածին հիմնովին, երբ ամեն ինչ խորքային տեսա ու բացահայտեցի, երբ իմացա՝ միակ ճիշտ բանը որն է: Չեմ ասի՝ արվեստը, քանի որ այն ստեղծվել է գորշ իրականությունից փախչելու համար...
...Բայց կարևորը՝ սիրում եմ իմ միայն այն պահը, երբ հասկացա կյանքի իրական ճշմարտությունները:

Комментариев нет:

Отправить комментарий