четверг, 27 мая 2021 г.

«Տատիկիս սիրած խնձորները»

Հունիսի 7-ին ժամը 17:00-ին
Armmono Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հայաստանի թատերական գործիչների միության բեմում տեղի կունենա Հարություն Գալֆայանի <<Տատիկիս սիրած խնձորները>>թատերախաղիկը

 

пятница, 31 января 2020 г.

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԾՆՎՈՒՄ ԵՆ

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԾՆՎՈՒՄ ԵՆ
Հարություն Գալֆայանին հանդիպեցի իր խմորվող, նորածին, հերթական ներկայացման հատվածային նախադիտմանը…լուսանկարեցի և զրուցեցի..արտիստը շարունակում է ստեղծագործել:
___________________________________
Արվեստ, թատերական կյանք,ինչպե՞ս,ինչո՞ւ
Դե գուցե փոքր տարիքից երևում էր այդ արտիստական ջիղը և իհարկե նկարչական:
Գնում էի նկարչական ստուդիա Ճարտարապետների տուն, ուր հավաքված էին իսկապես շնորհալի մարդիկ հրաշալի ուսուցիչներ աշակերտներ նկարիչներ…դպրոցում նույնպես կիրառում էի նկարչական և թատերական ունակություններս՝ խաղալով ներկայացումներում, ձևավորելով պատի թերթերն ու հանդեսները..օգնում կազմակեպչական հարցերում:
Պետք Է ընդունվեի Գեղարվեստի ակադեմիա..բայց մի կտրուկ դեպք պատահեց ինչն իմ մեջ ակտիվացրեց թատերական խենթությունը պակասեցնելով նկարչի խենթ ներդաշնակությունս..որն հիմա ես հետ եմ բերել իհարկե..ու ընդունվեցի թատերական..ու լրիվ պատահական /չնայաց պատահական ոչինչ չկա/ ընդունվեցի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոն,ուր նույնպես հրաշալի դասախոսներ էին..մեր սերունդը եռում էր արվեստով և փառատոններով:
___________________________________
Ճակատագրի քմահաճույք թե՞ նախորոք կանխորոշված ուղի
Այդպես էլ գուցե պիտի լիներ քանզի ինձ համար ռեժիսորը միայն բեմադրող չէ սինթեզ է կերպարվեստի,թատերարվեստի: Այդ գեղագետն անկախ ամենից ու բոլորից միևնույն է ապրում է: Մեր դասախոսները միշտ նշում էին, որ այստեղ մեր նմանակներին չենք մեծացնում, մենք շնորհ չենք կարող տալ, բայց միայն կարող ենք հուշել ճիշտ ճանապարհներ, ուղություններ, չխանգարել անհատ, ստեղծագործող լինելու…
____________________________
Բուռն ուսանողական տարիներ
Ինձ համար ուսանողական տարիները շոկային ու անակնալ էր,քանի որ իմ կյանքը բացի մյուս թատրոնների բոհեմյան կուլիսյան կյանքից մեծավ մասամբ անցնում էր տիկնիկային թատրոնի արվեստանոցներում,արհեստանոցներում, կուլիսներում, որտեղ գնում էին փորձեր, որտեղ ծնվում էին տիկնիկներ 0-ից… եփվում էին ներկայացումներ ,եռում էր թատերական կյանքը, փառատոններ գունեղ:
_________________________________
Ինչո՞ւ շոկ
Քանզի երբ ես փոքր ժամանակ տատիկիս հետ գնում էի թատրոն և գալիս էի տուն այնքան ոգևորված էի լինում որ կապում էի կտոր պարանից կամ թելով աթոռակներից ու տիկնիկներով հետևից խաղում տարբեր հերոսներ…
..շոկ էր որ ես կուլիսից տեսնում էի այդ խաղը.. կարծես մանկության հեքիաթս կոտրվում էր բացահայտելով այդ ամենը..դրա համար էլ ես ցանակացա միշտ մնալ այդ թատրոնի հանդիսատես, որ պահեմ հոգուս հեքիաթը ..տինիկավարություն իհարկե անցնում էինք առանձին.. մնջախաղ նույնպես:
__________________________________
Մի պահ կոտրվա՞ծ
Դե իհարկե ես վերջին կուրսերում բեմադրեցի մեր ժամանակակից գրողների գործերը, որոնք երիտասարադական ավյունով, սիրով փառատոնային ուղի անցան..այո ընկճված գուցե քանզի գաղտնիք չէ, որ թատրոններում չկար հաստիքներ.. ավարտում էին հսկայական ռեժիսոր դերասաններ ու բոլորն էին ընկճվում..բոլորը տարված իմ ակտիվ կյանքով արդեն քննարկում էին դու այս թատրոնի արտիստ ես.. չէ դու այս մեկի ոճին ես.. չէ դու այն մեկում կսիրվես…և այլն.. Հիմա կարծում եմ, որ ամեն բան շատ ճիշտ եղավ..ու բոլոր այն արտիստներն ովքեր չկան պետական թատրոնում ողջունում եմ ասելով, որ գուցե ոչինչ չեն գտել կամ կորցրել..իրենք կան.. այնտեղ են ուր պետք է լինեին..ամեն մարդ այս տիեզերքում հիմա այս պահին ճիշտ տեղում է..անգամ այս պահին իմ մասին այս նյութը կարդացողը..ուրեմն իրեն պետք էր կարդալ: Ուզում եմ ասել դուք սիրելի անհատ արվեսագետներ շատ լավ է որ կաք անկախ եք..ու երջանիկ ինդիվիդ..դա էդպես էլ պիտի լիներ ..ազատ ստեղծարարն ունի իր գաղափարները:
__________________________________
Դադարից հետո հասկացա՞ք:
Դադար…դադարները լցվելու համար են..դադար, բայց 2016թվ.-ին բեմադրեցի <<Ծաղրածուն>> մոնո…տրակտատ հրաժարականի մասին համեմված ֆարսով: 2017թվ.-ին արեցի անահատական մարաՆԿԱՐ ցուցահանդեսս,Աբու Լալա պոեմը, 2019-ին արեցի հայ պեոետների գործերից հավաքած պոեզիայիս երեկոն այս անգամ կենդանի դաշնակահարուհիների հետ ապա Թումանյանի գործերից հավաքած հեքիաթները՝ մոնոն:
___________________________________
…զանգահեցին Ձեզ ասացին որ Ձեր սիրելի տատիկը՝ թատերական անհատականությունը տոգորված բոհեմայով այլևս չկա...
Լռություն ,պապանձ, քար..դրանք սառը ամսիներ էին.. կտրված ամենից չեմ կարող խոսել /հուզվում է/ կար կոտրվածություն…կարևոր թատերական գույն գնացել էր.. ու կարևոր սիրո գույն չկա.կարողացավ անհետանալ ու երբեք այդ բացը այդ թատերական գույնը չի գա, ինչպես ասացիք նա թատերական կին էր ու Է.. նա կա տիեզերքում...
___________________________________
Նոր պլաններ,արարում:Ի՞նչ էր տեսածս..նորի մասնի՞կ...նվիրում տատիկի՞ն..թե՞
…դե կյանքը ցույց կտա իհարկե նոր նեկայացումների պլաններ կան…բացի սրանից, որը երևի կնվիրեմ տատիկին..բացի որ զբղվում եմ դեկորատիվ կիրառական ու գրաֆիկ դիզայնով ցուցահանդես ունեի կիսատ մնացած /դեպքերի բերումով/ դեռ չգիտեմ կյանքը ցույց կտա.. կային փառատոներ որոնց մեկնեցի տարբեր եկրներ եվրոպա, ԱՊՀ, ԱՄՆ /Նյու Յորք արթ-բինալե/ դեռ չգիտեմ ինչ կլինի ինչպես Աստված կկամենա..կյանքը կդասավորի:

Սոնե Միլե
art.info.am

среда, 27 февраля 2019 г.

Գարուն և սեր



Մարտի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միություն 
«Գարուն և սեր» 
համեցեք

..պոետիկ-երաժշտական...գարնան ծնուդն ազդարարող.. 
Հայ քնարերգու պոետների սիրո բանաստեղծությունները համեմված համահունչ հնչյուններով... դասական պոեզիային հարիր ոգեկոչ երաժշտությամբ…հանդիսատեսին տեղափոխելով իր երիտասարդ պատանեկան սիրահար տարիներ ... սիրահար զույգերին պարգևելով սիրո անմոռաց երեկո..պոեզիայի և երաժտության երեկո..սիրով պարուրված..

вторник, 20 ноября 2018 г.

Գինի և պոեզիա

wine time & poetry time
գինու և պոեզիայի ժամանակը..
Սիրո Անհուն առեղծվածը
Կինն ու գինին
Հաճելի պոետիկ-բոհեմյան երեկո սիրահար զույգերի համար և ոչ միայն...
Հայ քնարերգու պոետների սիրո բանաստեղծությունները համեմված դասական պեզիային հարիր ոգեկոչ երաժտությամբ,մեկ գավաթ գինու կամ թեյի ընկերակցությամբ արվեստը գնահատողների համար
համեցեք...
կկարդա ռեժիսոր-դերասան Հարություն Գալֆայանը..
ծրագրում.
Սևակ,Տերյան,Չարենց,Սահյան,Շիրազ,Կապուտիկյան

суббота, 22 сентября 2018 г.

Harutyun Galfayan

Harutyun  Galfayan    /actor-director painter-designer /     
GalfHary Art Studio's artistic director                                               Was born on the 22-nd of April, 1993
                                                                                                            Armenia/Yerevan  postcode 0033
                                                                                                            tel. Mob.: (+374 77) 93 22
                                                                                                            e-mail: 108harut@mail.ru
Has attended the secondary school,studied at "the Architectural and Art Studio",and in "Yerevan State Theatre and Cinema Institute"/dramatic theatre director and actor skill /.
Had a practise in Yerevan theatres “The mutual relation between an actor and the audience”
Busy in the work of forming ties and clothes and scene-painting.
Has 2 " Solo Exhibitions “Miniature Painting".Has taken a part in many International Theatrical Festival: "Art Fest", ''Young Theatre 8 th Republican'', ''Tatron.info On line Competition'',''Yengibaryan Mime'', ''High Fest'', ''One Square Metre IX edition'',''Shakespeare”,''Museum day'',''Arts exchange Norway'' whith his performances P.Turini's "The Rathunting". A.Aslibekyan's "It’s about you", Hovhannes Tekgyozyan's ''The Amphibian Man'', Karine Khodikyan’s “THE CLOWN”,Av.Isahakyan''Abu Lala Mahari”,’'VOICES OF GOKSTAD'' and  fragments  of Shakespeare, Chekhov, Kharms, Tumanyan, Molier, Naregatsi ''Tragedy book''.
Participation in exhibitions and received  many Diplomas and  H O N O R A R Y  D E E D S.       
Has participated row of TV communications, has taken part in the works of photo sessions. He has practice at the theatre, cinema and television. “Tetaro La Vita”program  and  muzical clips.
He has been a producer, scriptwriter and painter in some actions, popular ceremonies.